Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը զրուցել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պուտինը հանդիպման ժամանակ ներկայացրել է իր տեսակետը՝ Դոնբասում հատուկ ռազմականհ գործողության անցկացման վերաբերյալ:

Բացի այդ, Պուտինն ու Եվրոպական խորհրդի նախագահը մանրամասը քննարկել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակի հումանիտար ասպեկտները: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ռուս զինվորականները բոլոր անհրաժեշտ քայլերն անելու են՝ Ուկրաինայի խաղաղ մարդկանց կյանքի պահպանման համար:

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողություն սկսելու մասին հայտնեց փետրվարի 24-ին:




Լրահոս