Այսօր ՄԻՊ աշխատակազմին է ներկայացվել Անի Մխիթարյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը:
Այս գործին եւ Անի Մխիթարյանի՝ մեղադրյալ լինելուն Ժողովուրդ օրաթերթը անդրադարձել էր դեռ 2020 թվականի հուլիսին: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն նոր տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ինչպես են օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել հանցավոր խումբ:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր մի քանի անձանց անուններ պարզել: Այսպիսով, մեզ հաջողվել էր պարզել, որ քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկի կինը:
Ք.Մ.