ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ամփոփում է Ուկրաինայում տիրող իրավիճակը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի լիդերների հետ, հայտնում է Սպիտակ տունը:
«Նախագահը կքննարկի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունները՝ տեսակոնֆերանսի միջոցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ», – ասված է Բայդենի գրաֆիկում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մեկնարկել են փետրվարի 24-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին:
Բանակցությունները կմեկնարկեն այսօր երեկոյան: