ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև 270 հազար դրամ. ինչ գներ են Երևանի ծաղկի խանութներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում մարտի 8-ին էժան ծաղիկ գտնելը դժվար է։ Իսկ մարտի 8-ն առանց ծաղիկների պատկերացնել հնարավոր չէ: ArmLur.am-ը շրջայցի ընթացքում պարզեց, որ կակաչի մեկ հատիկը փողոցում առեւտուր անող ծաղկավաճառները վաճառում են 300-500 դրամով:

ArmLur.am-ին նրանք խոստացան, որ վաղը՝ մարտի 8-ին, ծաղկի գինը չեն բարձրացնելու:

Բայց մասնագիտացված խանութներում ծաղկային փնջերի եւ կոմպոզիցիաների գներն ավելի բարձր են: Օրինակ մեր այցելած «Զարթոնք» ծաղկի սրահում ծաղկային փնջերի արժեքը սկսում է 7500 դրամից եւ գերազանցում 20000 դրամը: Ծաղկային կոմպոզիցիաների գները սկսում են 23000 դրամից:

ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց նաեւ «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ծաղկի սրահի պաշտոնական կայքէջում: Պարզվեց՝ այստեղ մեկ հատիկ 30-40 սմ կակաչն արժե 800 դրամ, «Էկվադոր» վարդի մեկ հատիկն արժե 2500 դրամ, հոլանդական վարդի մեկ հատիկն արժե 1200 դրամ: Ծաղկային կոմպոզիցիաների գները տարբեր են՝ 29 հազար 900 դրամ, 52 հազար 900 դրամ, 8800 դրամ, 40 հազար 900 դրամ:

Հայաստանյան մեկ այլ խոշոր ծաղկի սրահում՝ «Էնի Ռոս»-ում ծաղկային փունջն արժե 270 հազար դրամ, 247 հազար դրամ, 86 հազար 500 դրամ, 115 հազար դրամ, 189 հազար դրամ:

Ս.Հ.
Հ.Հ.




Լրահոս