Մարտի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Սևան քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել են դանակներ, մահակներ և այլ արգելված իրեր։ Բացի այդ, հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումներ, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։