
Բուդապեշտը պատրաստ չէ աջակցել Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին՝ էներգետիկ ոլորտում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 7-ին հայտնել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան։
Նրա խոսքով՝ այդ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը լուրջ վտանգ կարող է ներկայացնել իրենց երկրի ազգային արժույթին: