
«Ես հիմա եմ պատրաստվում միանալ ՀԱԿ-ին, պետք է հասկանանք` ինչին ենք միանում»:Տիգրան Կարապետյան «news.am»«Ժողովրդական» կուսակցության ղեկավարը թերեւս վերջին շրջանի իր ամենաճշգրիտ հաշվարկն է կատարել: Կարապետիչը թեեւ երկար մանեւրեց, բայց վերջապես համոզվեց, որ ընտրություններին միայնակ մասնակցելով` ինքն այս անգամ ոչնչի չի կարող հասնել: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Թեեւ ցավալի է, որ արդեն քանի տարի քաղաքական դաշտում լուրջ կշիռ ու դերակատարություն ունեցող ընդդիմադիր միավորի արժեքն ու հնարավորությունները նախկին ԱԼՄ-ականը նոր է հասկանում: Մնում է, որ ՀԱԿ-ն էլ Տիգրան Կարապետյանին ընդունի: Թեեւ մինչ օրս Կոնգրեսում նրա մասին միայն ժպիտով էին խոսում: