![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/55996202dfb2360ea_6202dfb232938.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկած է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մակրոնի խոսքով՝ մոտ ապագայում քաղաքական լուծում չի գտնվի, իսկ բանակցությունները չեն օգնի դուրս գալ ճգնաժամից։
«Քննարկումները նախագահ Պուտինի հետ բարդ են, քանի որ այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը։ Ռուսաստանն այսօր գտնվում է հետևյալ դիրքում՝ Ուկրաինայից շատ կոշտ պայմաններ պահանջել»,- ասել է նա։