ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան եւ կարմիր գորգը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեծ էկրան բարձրացավ «Վերադարձ» հայ-կիպրական համատեղ արտադրության կինոնկարը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում:

Ֆիլմի ռեժիսորը Արման Գեւորգյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Արման Աբովյանը:  Նկարահանման աշխատանքներն ընթացել են  2019 թ-ին, այն իրական պատմության հիման վրա է, որի գաղափարի հեղինակը գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող՝ կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որն իր իսկ խոսքով՝ մարմնավորում է ինքն իրեն: Յուրին նաեւ ֆիլմում հնչող երաժշտության հեղինակն է:

Ֆիլմ այն մասին է, թե ինչպես են հայրենիքի եւ սիրած աղջկա հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը ստիպում սփյուռքում ծնված եւ մեծացած երիտասարդին գնալ անձնազոհության։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Արսեն Լևոնյանը:

«Վերադարձի» պրեմիերայից առաջ ստեղծագործական կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս