Ինչ տվեց ռուս֊ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսում երեկ տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակների բանակցությունների երրորդ փուլը: Ռուսական պատվիրակության ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկինն է, որն ասել է, թե Մոսկվան հուսով է, որ մարդասիրական միջանցքները վաղվանից կաշխատեն: Նրա խոսքով, երրորդ փուլի հետ կապված հույսերը չեն արդարացել:

«Մենք փաստաթղթերի նախագծեր էինք բերել, ուկրաինական կողմը դրանք վերցրել է ուսումնասիրելու համար, ստորագրել չհաջողվեց»,- ասել է Մեդինսկին:

Իր հերթին Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Միխայիլ Պոդոլյակը փոխանցել է, թե քննարկվել է կրակը դադարեցնելու հարցը, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել: «Կան որոշակի դրական տեղաշարժեր մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցում», – ասել է Պոդոլյակը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը։ Հանդիպման օրը դեռ հայտնի չէ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս