
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 1,7 միլիոն մարդ լքել է երկրի տարածքը, հիմնականում կանայք և երեխաներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:
«1,7 մլն մարդ լքել է Ուկրաինան, հիմնականում կանայք և երեխաներ»,- նշված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տարածած հաղորդագրության մեջ: