ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները. ընտրվել է նոր Բյուրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Ժողովը քննեց և գնահատեց շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:

Ընդհանուր ժողովն իր օրակարգը սպառելուց հետո, ընտրեց կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո:

ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝

Վիգեն Բաղումյան (Իրան)

Դավիթ Իշխանյան (Արցախ)

Արսեն Համբարձումյան (Հայաստան)

Կիրո Մանոյան (Հայաստան)

Մկրտիչ Մկրտիչյան (Լիբանան)

Խաժակ Մկրտիչյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Արմեն Ռուստամյան (Հայաստան)

Հովսեփ Տեր-Գևորգյան (Եվրոպա)

Րաֆֆի Տոնապետյան (Կանադա)

Մուրադ Փափազյան (Եվրոպա):




Լրահոս