Որ ռուս օլիգարխներն են հայտնվել Կանադայի պատժամիջոցների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադան պատժամիջոցներ է սահմանել տասը ռուսաստանցիների նկատմամբ, ում համարում են Ուկրաինա ներխուժնան մասնակից: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ ցուցակում ընդգրկված են նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ։

Կանադայի կառավարության կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ պատժամիջոցներ են կիրառվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի, «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ՝ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշևի որդու՝ Դմիտրի Պատրուշևի, Պետդումայի պատգամավոր Պավել Կրաշենիննիկովի, “Россия 1” պետական հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի, օլիգարխներ Օլեգ Դերիպասկայի, Վիկտոր Գավրիլովի և Դմիտրի Իվանովի նկատմամբ։

Իսկ ավելի վաղ Կանադան պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի տասը ղեկավար պաշտոնյաների նկատմամբ, արգելել էր Ռուսաստանից հում նավթի ներմուծումը և Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ գործարքները, ինչպես նաև արգելափակել է Ռուսաստանի սուվերեն ֆոնդերի ակտիվները և դրանց հետ գործարքները:




Լրահոս