
«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան։ «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմաբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
«Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից՝«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան 08.03.22-ից 26.03.22-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Ուրալյան ավիաուղիներ»-ը հայտնել էին, որ դադարեցնում են թռիչքները դեպի Հայաստան, ԱՄԷ, Իսրայել և Եգիպտոս։