«Յութուբ»-ը պարզաբանել է, թե ինչու են արգելափակվել Վլադիմիր Սոլովյովի ալիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ի գիշերը «Յութուբ»-ն արգելափակել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ալիքները: Այս մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով հաղորդավարի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունը:

Նշվում է նաև, որ «Յութուբ»-ը պարզաբանել է, թե ինչու են արգելափակվել Վլադիմիր Սոլովյովի ալիքները․ պատճառը Սոլովյովի՝ «Յութուբի» օգտագործման պայմանները խախտելն է եղել։

Հեռուստահաղորդավարը դա անվանել է ««Յութուբի» եւ «Գուգլի»-ի կողմից հայտարարած պատերազմ»: Սոլովյովն իր ալիքներն արգելափակելու մասին տելեգրամյան ալիքում հաղորդագրություններ է տարածել։ Արգելափակվել են «Soloviev LIVE» գլխավոր ալիքն ու «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» պահեստային ալիքը։




Լրահոս