Ռուս զինվորականները լռության ռեժիմ են հայտարարել ուկրաինական որոշ քաղաքներից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Բնակավայրերից խաղաղ բնակիչներին անվտանգ տարհանելու համար այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցքներ են բացվել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից»,- ասել է նա։
Ուկրաինական UNIAN գործակալությունն իր Telegram-յան ալիքում տեսանյութ է հրապարակել ավտոբուսներում պայուսակներով մարդկանցից։
35 ավտոբուս արդեն Պոլտավայի շրջանից մեկնել է Սումի մարդկանց տարհանելու համար։ Ավտոշարասյունը տեղափոխում է նաև 20 տոննա մարդասիրական օգնություն։
Բելառուսում փետրվարի 28-ին, մարտի 3-ին և 7-ին կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Կողմերը փոխըմբռնում են ձեռք բերել քաղաքացիների տարհանման, սննդամթերքի և դեղորայքի առաքման համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման շուրջ։