Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը:
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։
Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք:
Ավելի վաղ «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել էր մայրուղային գազատարը։