
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները հասել են պատմական առավելագույնին` գերազանցելով 4,17 դոլարը մեկ գալոնի դիմաց, հայտնել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան:
Սովորական ոչ էթիլացված բենզինի գինը երկրում միջինում հասել է 4,173 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր), ինչը ամենաբարձր արժեքն է դիտարկման ողջ ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախորդ հակառեկորդը գրանցվել է 2008 թվականի հուլիսին, երբ ԱՄՆ-ի բենզալցակայաններում բենզինի արժեքը հասել է 4,11 դոլարի մեկ գալոնի դիմաց:
Երեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հրաժարվեն ռուսական էներգետիկ կախվածությունից։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը ծրագրում է մարտի 8-ին հաստատել ռուսական նավթի ներկրման արգելքը։