
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Մարտի 8-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 510.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 7.10 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.83 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 671.04 դրամ (աճել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 3.74 դրամ (նվազել է 0.83 դրամով)։