Ռուսաստանը գազի փականը չի փակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ավելանում են ՌԴ-ի նկատմամբ Եվրամիության ու Ամերիկայի կողմից կիրառվող պատժամիջոցները։ Ռուսաստանի` ռազմական առումով գրանցվող նվաճումների ֆոնին` Եվրոպան ու Ամերիկան ահագնացնում են սանկցիաները։

Ուկրաինացիները սակայն եվրոպացիներից կամ ամերիկացիներից բոլորովին այլ` ռազմական օժանդակության ակնկալիքներ ունեն։ Ի՞նչ պատասխան կտա Ռուսաստանը, կփակի՞ արդյոք դեպի Եվրոպա գնացող գազի փականը։ Հարցին տնտեսագետ Կարեն Սարգսյանը լակոնիկ է պատասխանում. «Ոչ, որովհետև դա իսկապես խորը ճգնաժամի ու բոլորովին այլ զարգացումների կբերի, ինչը Ռուսաստանը լավ է հասկանում, և, հետևաբար, նման ռիսկի չի դիմի»։

Սևակ Վարդումյան




Լրահոս