Ռուսաստանցի մի քանի օլիգարխներ իրենց մտահոգությունն են հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի առաջացած հետևանքների մասով: Բանն այն է, որ ՌԴ-ի դեմ սկսված եւ շարունակվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում տնտեսության, հետևաբար հենց անմիջապես օլիգարխների վրա:
Ռուս հայտնի մեծահարուստ Օլեգ Դերիպասկան թվիթերի իր էջում գրել է, թե խաղաղություն է պետք հնարավորինս շուտ, քանի որ արդեն հատել են անդառնալիության կետը: Մեկ այլ խոշոր գործարար՝ Վլադիմիր Լիսինը կոչ է արել խաղաղ դիվանագիտական ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Իսկ ահա Օլեգ Տինկովը նույնիսկ հայտարարել է, թե ինքն այլևս միլիարդատեր չէ, քանի որ խոշոր գումար է կորցրել: Բանն այն է, որ անցած շաբաթ նա եւ ևս երեք ռուսաստանցի միլիարդատերեր հայտնվել են «սև ցուցակում» եւ անձնապես նրանց հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել:
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն հայտարարեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մտադրության մասին։ Նա խոստացել է ակումբի վաճառքի ամբողջ հասույթն ուղղել Ուկրաինայի պատերազմի հետևանքների վերականգնման նպատակով ստեղծվող բարեգործական հիմնադրամին։
Հավելենք, որ այս պահի դրությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 19 գործարար է ներառվել սև ցուցակում, բացի այդ իր ցուցակն ունի նաեւ Կանադան, որում ընդգրկված են 10 ռուսաստանցիներ, ում նա անվանել է Ուկրաինա ներխուժման մասնակից։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան