Ինչպես ArmLur.am-ը հայտնել էր Մարտի 7-ին մեծ էկրան բարձրացավ «Վերադարձ» հայ-կիպրական համատեղ արտադրության կինոնկարը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում:
Ֆիլմի ռեժիսորը Արման Գեւորգյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Արման Աբովյանը: Նկարահանման աշխատանքներն ընթացել են 2019 թ-ին, այն իրական պատմության հիման վրա է, որի գաղափարի հեղինակը գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող՝ կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որն իր իսկ խոսքով՝ մարմնավորում է ինքն իրեն: Յուրին նաեւ ֆիլմում հնչող երաժշտության հեղինակն է:
ArmLur.am-ը գլխավոր դերակատարների հետ զրուցել է ֆիլմի նկարահանումների եւ բարդ տեսարանների մասին:
Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Արսեն Լևոնյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան