Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ՝ զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար, դրա վտանգն իսկապես կա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանների և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ Այդ քայլն արվել է բացառապես ուկրաինական ազգայնական և այլ ահաբեկչական խմբավորումներին կանխելու համար։ Օտարերկրյա վարձկաններն օգտագործում են այս երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար, և այդ ռիսկերն իսկապես կան»,- ասել է դիվանագետը։
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։
Արևմուտքի երկրները սկսել են Ռուսաստանի դեմ տարբեր բնույթի սահմանափակիչ միջոցներ կիրառել, ինչպես նաև ընդլայնել են Մինսկի դեմ պատժամիջոցները ռուսական ռազմական հատուկ գործողությանը աջակցելու համար: