0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա հունվարին ծնվել է 2868 երեխա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2815: Այսինքն, ծնվածների թիվն ավելացել է 53-ով։ Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ 36-ից հասնելով 30-ի:

Ի դեպ, տեղեկացնենք, որ 0-1 տարեկան մահվան դեպքերի քանակն այս տարվա հունվարին կազմել է 17, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այն 4-ով ավելացել է։ Իսկ 0-4 տարեկան մահվան դեպքերի քանակը կազմել է 22:

Ս.Հ.




Լրահոս