Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաստիկ բքի պատճառով մարտի 9-ի ժամը 17։30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:




Լրահոս