
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքը, որով նախատեսվում է պետական դավաճանության, դիակապտության և դիվերսիայի համար պատիժը խստացնել ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում և ունեցվածքի բռնագանձում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում:
Օրենքը Գերագույն ռադայի կողմից ընդունվել էր մարտի 3-ին:
Մինչ այդ Ուկրաինայի քրեական օրենսգիրքը պետական դավաճանության համար քաղաքացուն զրկում էր ազատությունից 12-ից մինչև 15 տարով՝ ունեցվածքի բռնագանձմամբ կամ առանց դրա: