
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լուկաշենկոյի ուղերձը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։
«Վստահ եմ, որ պետական բարձր պաշտոնում Դուք կնպաստեք տարբեր ոլորտներում Բելառուսի և Հայաստանի համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը», – ասված է շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն Խաչատրյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պատասխանատու և կարևոր գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների: