Վաղվանից մինչև շաբաթվա վերջ «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից և Ստամբուլից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիե Վոդի։
«Ավիաընկերությունը 2022 թվականի մարտի 10-13-ը Ստամբուլից և Երևանից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիյե Վոդի»,- ասված է ավիափոխադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ էր տվել օտարերկրյա հաշվառմամբ օդանավերով մարտի 6-ի կեսգիշերից դադարեցնել դեպի արտասահման, իսկ մարտի 8-ից՝ արտերկրից թռիչքները: