Հացի արտադրության ծավալները նվազել են: ՙԺողովուրդ՚ օրաթերթը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 22 հազար 847 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 23 հազար 198 տոննա հաց:
Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարեսկզբին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,1.5 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ:
Այսինքն որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2?3 հազարով։
Ս.Հ.