ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մսի արտադրության ծավալներն ավելացել են, գները՝ բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար ամսին Հայաստանում մսի արտադրության ծավալները ավելացել են:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս աճը գրանցվել է թռչնամսի արտադրության ավելացման հաշվին է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, թռչնամսի արտադրության ծավալներն ավելացել են 17.1 տոկոսով: Բայց խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալներն են նվազել:

Խոզի արտադրության ծավալները այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ զգալի պակասել են՝ 10.3 տոկոսով: Իսկ ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.3 տոկոսով: Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները եւս պակասել են՝ 7 տոկոսով: Այս տարվա հունվարին մեր հանրապետությունում արտադրվել է 501 հազար 800 տոննա խոշոր եղջերավոր կենդանու միս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 539 հազար 800 տոննա:

Բացի այս, նշենք, որ վերջին ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել։ Ընդ որում, բարձրացել է եւ ներկրված, եւ արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ տեղական հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են եւ ներմուծվող կերի գինը, եւ գազի, էլեկտրաէներգիայի սակագները:

Ս.Հ.




Լրահոս