Խրամորթում այս պահին վիճակը կայուն է: Հակառակորդը սադրանքի չի դիմել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:
Նշենք, որ երեկվանից Արցախի օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։
Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամոթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։
Լիդա Եղիազարյան