ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիների այս պահվածքը խաղաղապահների ներկայությամբ անընդունելի է. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ քննարկում է ընթանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի եւ ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետեւանքով առաջացած խնդիրների եւ ԲՈՒՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Մինչ քննարկումը սկսելը, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսեց Արցախում տիրող իրավիճակի մասին՝ անընդունելի համարելով ադրբեջանական կողմի գործողությունները, այն էլ ռուս խաղաղապահների ներկայությամբ: Նա միջազգային հանրությանը կոչ արեց պատշաճ արձագանքել իրավիճակին եւ նշեց, որ մարտի 16-ին աշխատանքային այցով մեկնելու է Արցդախ՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս