Իջեւանի զորամասում հոկտեմբերի 13-ին` ժամը 15-ի սահմաններում, զոհվել է ժամկետային զինծառայող 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանը: Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ Նոր Նորքի զինկոմիսարիատից: Զինվորական աղբյուրներից տեղեկացանք, որ զինվորն ինքնասպան է եղել ոչ թե զենքի հետ անզգույշ վարվելու, այլ անձնական եւ ընտանեկան խնդիրների պատճառով: Նա զենքը մաքրելուց հետո առանձնացել է եւ կրակել իր կրծքավանդակի շրջանում: Արամը մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Նա դեպքից քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել սիրած աղջկա հետ եւ իմացել, որ նա ամուսնանում է: Մեր տվյալներով` Արամը լավ հարաբերություններ է ունեցել պապի, մոր, բայց ոչ այնքան հոր հետ: Մոր հետ վերջին հեռախոսազրույցում Արամ Մելքոնյանը նրան հորդորել է համարել, որ ինքը որդի չունի, եւ պատվիրել է լավ պահել քրոջը:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ