Ուկրաինայի ԿԲ-ն Հայաստանին է դիմել ռուսական «Միր» համակարգը կասեցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ԿԲ-ն Հայաստանին է դիմել ռուսական «Միր» համակարգը կասեցնելու համար: Tass.ru-ն հայտնում է, որ բացի Հայաստանից, Ուկրաինայի կենտրոնական բանկը նույն հարցով դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող այլ երկրների ևս, դրանց թվում են Թուրքիան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Վիետնամը։

Նշվում է, որ խոսքը և՛ բանկոմատների ու վճարային տերմինալներով գործառույթների, և՛ առցանց գնումների մասին է։ Ըստ ուկրաինական կողմի՝ սրանով նպատակ է դրվում ավելի ուժեղացնել Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները։ Սակայն նկատենք՝ նշված երկրներից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, դեռ չի արձագանքել Ուկրաինայի ԿԲ-ին։




Լրահոս