Կառավարությունն այսօր նիստում քննարկվեց օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից 68.000 ՀՀ դրամի փոխարեն բարձրացնել՝ դարձենոլվ 80.000 դրամ:
Նշվում է, որ նվազագույն աշխատավարձի չափի նոր բարձրացումն անհրաժեշտաբար կբերի նաև բազային աշխատավարձի բարձրացման: Մասնավորապես՝ նվազագույն ամսական աշխատավարձը 80.000 դրամ սահմանելու պարագայում բազային աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 29.9 տոկոսով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ վարձու աշխատողների շուրջ 50%-ը ստանում է մինչև 110.000 դրամ աշխատավարձ, ինչով պայմանավորված՝ մեդիան աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից։
Սակայն կառավարության նիստում այն մերժվեց: