Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ վերահսկողության տակ Է վերցված Մարիուպոլի մի շարք թաղամասեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շարունակվել Է Մարիուպոլ քաղաքն ազգայնականներից ազատագրելու գործողությունը: Դոնեցկի Հանրապետության Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները քաղաքի արեւելքում վերահսկողության տակ են վերցրել Ազովսկ, Նեյդենովկա, Լյապինո, Վինոգրադար թաղամասերի վերահսկողությունը եւ դուրս եկել «Ազովստալ» գործարանի մոտ:
Քաղաքի արեւմտյան մասում ազատագրվել Է «Զապադնի» միկրոշրջանը»,-ասել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնեշենկովը՝ հանդես գալով մարտի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում: Նա նաեւ հայտարարել Է, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ Է վերցրել Բլիժնեե եւ Տավլա ուկրաինական բնակավայրերը, առաջ են շարժվել 4 կիլոմետրով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: