ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամիկոն Ասլանյանի գործը հասավ Վճռաբեկ դատարան. հրաժարվում են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է Վճռաբեկ դատարան:

Դատարանները հրաժարվում են վարույթ ընդունել նրա դիմումը: ArmLur.am-ը գրել էր, որ նախկին քաղաքապետը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարությանը: Վերջինս պահանջում է, որ վարչական դատարանը ապահովի 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին իր մասնակցությունը և քվեարկելու իրավունքը:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել: Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։

Հավելենք, որ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել, մինչդեռ Ասլանյանը հայտնել էր, որ իր գլխավորած դաշինքն ավագանու նիստին կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս