Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների հարցերով նախարար, վարչապետ Վիկտոր Օրբան Ֆիդեսի ղեկավարած իշխող կուսակցության փոխնախագահ Կատալին Նովակին։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով M1 հեռուստաալիքը:
Հավելենք, որ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ 5 տարի ժամկետով: 2012 թվականից այդ պաշտոնը 2 անգամ զբաղեցրել է Յանոշ Ադերը։