
Աբխազիան հինգշաբթի օրը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ: Ներկայումս նախապատրաստվում է հանրապետությունների միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի նախագիծ, հայտնում է Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան փետրվարի 25-ին հրամանագրեր էր ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։