Նովակ Ջոկովիչը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի մրցաշարերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերին, քանի որ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Թեև ես ավտոմատ կերպով ընդգրկված էի Ինդիան Ուելսի և Մայամիի վիճակահանություններին, սակայն գիտեի, որ դա քիչ հավանական է: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաստատել է, որ կանոնները չեն փոխվի, հետևաբար ես չեմ կարողանա խաղալ ԱՄՆ-ում: Հաջողություն նրանց, ովքեր խաղում են այս հրաշալի մրցաշարերում»,- գրել է Ջոկովիչը:




Լրահոս