Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում Քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում, Սարագյուղ գյուղում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում` ինչպես նաև Մեծավան և Սարչապետ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ: