Armenian text to speach

Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, այլ ելք չկա․ Արցախի ԱԺ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին, մի քանի լեզուներով թարգմանված, ոչ միայն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այլև՝ պարսկերեն, թուրքերեն, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, այլ ելք չկա: Այս մասին այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ մակարդակով: Քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր, որ պատերազմի ընթանալու ընթացքում ճանաչեին Արցախի անկախությունը»:




Լրահոս