![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/2021-02-05T115809Z_102694078_RC2BML9W1SW5_RTRMADP_3_RUSSIA-EU-LAVROV-BORRELL-pic905-895x505-137-850x478-1.jpg)
ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը կարծում է, որ Արևմուտքը մի քանի սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը։
«Ես պատրաստ եմ խոստովանել, որ մենք մի շարք սխալներ թույլ տվեցինք, և որ մենք կորցրինք Ռուսաստանի համար Արևմուտքին մերձենալու հնարավորությունը… Կան պահեր, որ մենք կարող էինք ավելի լավ անել, կան բաներ, որոնք առաջարկել ենք, իսկ հետո չկարողացանք իրականացնել, օրինակ. Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին … Կարծում եմ՝ սխալ է խոստումներ տալ, որոնք չես կարող կատարել»,- ասել է նա TF1-ին տված հարցազրույցում։