ՄՈԼՈՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Դանվերս քաղաքում ամերիկացի ընտանիքը  մոլորվել է եգիպտացորենի լաբիրինթոսում: Ընտանիքի անդամները որոշել են զբոսնել լաբիրինթոսում, սակայն շուտով հասկացել են, որ չեն կարողանում ինքնուրույն գտնել դուրս գալու ճանապարհը: Երբ սկսել է մթնել, նրանք խուճապի են մատնվել եւ զանգահարել փրկարար ծառայություններ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շների օգնությամբ 10 րոպե անց փրկել են ընտանիքին: Պարզվել է, որ նրանք եղել են լաբիրինթոսի մուտքից 8 մետր հեռավորության վրա: Եգիպտացորենի լաբիրինթոսը Հյուսիսային Ամերիկայում բավական հայտնի ատրակցիոն է:




Լրահոս