ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Գևորգ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի դեկտեմբերի սկզբներին, ժամը 15:00-ի սահմաններում, Գորիս բնակավայրի Գուսան Աշոտի 17/1 հասցեում գտնվող խանութի դիմաց լրատվական կայքի լրագրողին հարցազրույց տալու ժամանակ հրապարակային եղանակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա հանրային գործունեությամբ պայմանավորված, հայհոյելու՝ «լիրբի տղա» անվանելու միջոցով հասցրել է ծանր վիրավորանք:
Ք.Մ.