ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրում հայտնաբերվել է խոշոր չափի թմրանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 7-ին ոստիկանները նշված տան և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերեցին 32 կիլոգրամից ավելի կանեփանման բույսեր, ստվարաթղթե արկղով ու պոլիէթիլենային տոպրակներով մարիխուանայի նմանվող զանգվածներ: Բայց սա ամենը չէր:

Տանտերն ավտոտնակի սառնարանից ու մահճակալի միջից ոստիկաններին ներկայացրեց նույնատիպ զանգվածով ապակե երկու տարա:

Ըստ 40-ամյա տղամարդու՝ մշակումն արգելված կանեփն ինքն էր ցանել տնամերձ հողամասում, իսկ զանգվածները թմրամիջոց են, որը պատրաստել էր կանեփից: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս