
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել։
Բանն այն է, որ յուրաքանչյուր նիստին պետք է հրավիրվի որեւէ անձ ՊՆ-ից կամ այլ կառույցից եւ պատասխանի հարցերին։ Մինչև այժմ միայն Արցախի պաշտպանության նախկիննախարար Սամվել Բաբայանն է եկել հանձնաժողով։
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչ հանձնաժողովում դեռ չգիտեն՝ որտեղից սկսեն ու ում հրավիրեն, ավելին՝ որոշել են գաղտնի նիստ անել՝ հասկանալու՝ որտեղից պետք է սկսեն։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում