Բայդենն ու Զելինսկին զրուցել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մանրամասներ է ներկայացրել ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից: «Ես նրան ասացի, ինչպես նախկինում բազմիցս ասել ենք, որ Միացյալ Նահանգները կանգնած է ուկրաինացիների կողքին, և որ նրանք խիզախորեն պայքարում են իրենց երկիրը պաշտպանելու համար, և նրանք հաջողության են հասնում», – ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

«Մինչ Պուտինը շարունակում է իր անողոք հարձակումը, Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները շարունակում են սերտորեն համագործակցել՝ Պուտինի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելու և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի մեկուսացումը խորացնելու համար։ Այսօր ՆԱՏՕ-ի և G7-ի մյուս դաշնակիցների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպական Միության հետ միասին մենք պատրաստվում ենք մի քանի նոր քայլերի մասին հայտարարել Պուտինի վրա ճնշումը մեծացնելու և նրան էլ ավելի պատասխանատվության ենթարկելու համար Ուկրաինայի դեմ նրա ագրեսիայի հետևանքով»,- ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի հետ խոսում է «գրեթե ամեն օր»։




Լրահոս