ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել Հայաստանին. ինչ պատասխան է տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երևանին եւ սպասում է հայկական կողմի պատասխանեին:

Բայրամովը առաջարկների բովանդակության մասին շատ մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ խոսքը մեկ էջանոց փաստաթղթի մասին է, որը բաղկացած է հինգ կետից։ Եվ չնայած պաշտոնական Երևանն այս հայտարարությանը դեռ չի արձագանքել, սակայն հայտարարել է, թե Երևանը առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Անթալիայիում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանականում կարող են հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արգործնախարարները: Սա եւս հաստատված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս