Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին», – Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ», – մանրամասնել է նա: